17:22  ,  27 օգոստոսի, 2013

Արմեն Նազարյանի առաջին մրցակիցը Վանուատուից է

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում Արմեն Նազարյանը մեկնարկային գոտեմարտում ուժերը կչափի Վանուատուն ներկայացնող Ջոյ Մահիտի հետ։

Նազարյանը հանդես է գալիս 66 կգա քաշայինների պայքարում։

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր ադրբեջանցի Իլգար Մուշկիեւին՝ դուրս մնալով հետագա պայքարից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում