14:21  ,  27 օգոստոսի, 2013

Արբելոա. Շատ թշնամիներ ունենք, եկեք չփորձենք սպանել միմյանց

Հասկանում եւ աջակցում եմ Իկերին, սակայն պետք է պրոֆեսիոնալ մնանք, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ալվարո Արբելոան։ Իսպանացին գտնում է, որ թեկուզ եւ Իկեր Կասիլյասը թիմի ավագն է, սակայն նա պետք է մնացած խաղացողների հետ հավասար լինի։

«Մրցաշրջանը շատ երկար է տեւում։ Բոլորը հնարավորություն կստանան թիմին օգնելու։ Իկերը մեր ավագն է եւ մեծ փորձ ունի, սակայն նա պետք է բոլորին հավասար լինի։ Նա, ով կխաղա, մեր աջակցությունը կստանա։ Նույնը պետք է անեն նաեւ երկրպագուները։

Լրագրողները շատ են խոսում այդ մասին, սակայն մենք հանգիստ ենք։ Պետք է հարգենք մարզիչի որոշումները եւ կենտրոնանանք թիմի վրա։ Շատ թշնամիներ ունենք, եկեք չփորձենք ոչնչացնել միմյանց»,- Արբելոայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության մեկնարկային երկու տուրերում Արքայական ակումբի դարպասը պաշտպանում էր Դիեգո Լոպեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում