01:55  ,  27 օգոստոսի, 2013

Հովհաննես Դավթյանն անհաջող հանդես եկավ աշխարհի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող Հովհաննես Դավթյանն անհաջող հանդես եկավ Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած ձյուդոյի աշխարհի առաջնությունում:

60 կգ քաշային Դավթյանը առաջին գոտեմարտում պարտվեց ադրբեջանցի Իլգար Մուշկիեւին, ով եւս հետագայում դուրս մնաց պայքարից։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Նազարյանը 66 կգ քաշայինների պայքարում ուժերը կփորձի օգոստոսի 27-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում