13:59  ,  24 օգոստոսի, 2013

Bleacher Report. Անհրաժեշտ կլինի սպասել եւս 2-3 շաբաթ՝ լավագույն Մխիթարյանին տեսնելու համար

«Չկա Գյոտցեն, չկա հիմնախնդիր» հրապարակման մեջ Bleacher Report-ը, վերլուծելով փոփոխությունները Դորտմունդի «Բորուսիայում» երիտասարդ գերմանացու վաճառքից հետո, հատուկ նշել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին:

«Հայ կիսապաշտպանը աշխարհի ամենադինամիկ, թանկ եւ անկանխատեսելի 10 համարներից մեկն է: Իսկ ոչ այնքան հաջող խաղը մեկնարկում կարելի է վերագրել վնասվածքին, որը մեկ ամիս խլեց ֆուտբոլիստի նախապատրաստական շրջանից: Նա այն ֆուտբոլիստներից է, որոնք պետք է լինեն լավագույն մարզավիճակում, որպեսզի լավ խաղան: Անհրաժեշտ կլինի սպասել եւս 2-3 շաբաթ՝ լավագույն Մխիթարյանին տեսնելու համար»,- գրում է պարբերականը:

Ավելի վաղ, NBC Sports-ը նույն թեմային նվիրված հոդվածում հիասթափություն էր արտահայտել Բունդեսլիգայում Հենրիխ Մխիթարյանի խաղի վերաբերյալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում