18:51  ,  23 օգոստոսի, 2013

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «Վերդերի» հետ հանդիպմանը

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է Գերմանիայի առաջնության երրորդ տուրի Բրեմենի «Վերդերի» հետ հանդիպմանը։

24-ամյա ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել, որի նկարագրության մեջ ավելացրել է։ «Պատրաստ եմ։ Այսօր հանդիպման օր է»։

Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Վերդեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս