13:26  ,  21 օգոստոսի, 2013

Եվրոպայի լիգա. Օզբիլիսը չի մեկնել «Սանկտ Գալենի» հետ խաղին

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածք ունի եւ ակումբի հետ չի մեկնել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի՝ «Սանկտ Գալենի» հետ առաջին հանդիպմանը, հաղորդում է «Սպարտակի» կայքը։

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հիմնական կազմում է։ Առաջին հանդիպումը բաց կթողնեն նաեւ կիսապաշտպան Խոսե Խուրադոն եւ Կիմ Չելստրյոմը։ Խուրադոն վնասվածք ունի, Չելստրյոմը որոակազրկված է։

«Սանկտ Գալեն» - «Սպարտակ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին, Երեւանի ժամանակով 21.00-ին Շվեյցարիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում