10:41  ,  20 օգոստոսի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Անկասկած կարող եմ ավելի լավ խաղալ

Պետք է առնվազն մեկ գնդակ խփեի, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ 24-ամյա ֆուտբոլիստը խոսել է Գերմանիայի առաջնություն երկրորդ տուրի «Այնտրախտի» հետ հանդիպման մասին։

«Ամենակարեւորը երեք միավորն է։ Առաջին խաղակեսում որոշակի դժվարություններ կային, սակայն երկրորդում ամեն ինչ լավ ստացվեց։ Ընդհանուր առմամբ` լավ խաղ անցկացրինք։ Արժանի հաղթանակ էր։ Ունեի երկու պահ, սակայն չկարողացա դրանք իրացնել։ Այսօր բախտս չբերեց։ Հույս ունեմ, որ ամեն ինչ այլ կերպ կլինի մյուս խաղի ժամանակ։

Դորտմունդում ոչ միայն մթնոլորտն է աննկարագրելի, այլեւ ստադիոնը։ Բոլոր երկրպագուները երգում են։ Նրանք ցանկանում են, որ «Բորուսիան» հաղթի յուրաքանչյուր խաղում, յուրաքանչյուր տուրում։ Երջանիկ եմ, քանի որ կարողացանք հաղթել։

Անհանգիստ էի խաղից առաջ, քանի որ դա իմ մեկնարկային հանդիպումն էր։ Անկասկած, կարող եմ ավելի լավ խաղալ։ Հույս ունեմ, որ շատ արագ ձեռք կբերեմ լավագույն մարզավիճակս»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» Twitter-ի էջը՝ հղում կատարելով գերմանական մամուլի վրա։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության երրորդ տուրում «Բորուսիան» կխաղա «Վերդերի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով