09:32  ,  19 օգոստոսի, 2013

Իսկո. Դեռ մեծ աշխատանք կա առջեւում

Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Ռեալի» հաղթական գոլի հեղինակը դարձած Իսկոն վստահ է, որ թիմին դեռ մեծ աշխատանք է սպասվում՝ թիմի խաղը լավացնելու համար: Առաջին տուրում «Ռեալը» 2:1 հաշվով պարտության մատնեց «Բետիսին»:

«Ես երջանիկ եմ, որ մենք հաղթեցինք, առաջնությունը սկսեցինք տանը տարած հաղթանակով, պետք է նույն ոգով շարունակել: Իմ առաջին գոլն էր առաջին խաղում, բայց ես երջանիկ եմ նաեւ, որ վաստակեցինք երեք միավոր: Մեծ աշխատանք կա առջեւում, սա դեռ սկիզբն է»,- ասել է Իսկոն, փոխանցում է Goal.com-ը:

Իսկոն «Ռեալ» է տեղափոխվել ամռանը «Մալագայից», եւ սա նոր թիմի կազմում նրա առաջին հանդիպումն էր Իսպանիայի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով