11:41  ,  16 օգոստոսի, 2013

Դեւիդ Մոյեսը դժգոհ է Անգլիայի առաջնության օրացույցից

«Մանչեսթեր Յունայթեդին» վերջին 20 տարվա մրցաշրջանի ամենաբարդ մեկնարկն է սպասվում, հայտարարել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը։ Բրիտանացի մասնագետը դժգոհ է Անգլիայի առաջնության օրացույցից։

«Հույս ունեմ, որ նման օրացույց ունենք ոչ թե նրա համար, որ նախորդ տարվա չեմպիոնն ենք։ Այժմ մրցաշրջանի մեկնարկը շատ ավելի բարդ է։ Ալեքս Ֆերգյուսոնը զգուշացրել է նման հավանականության մասին։ Բարդ է պատկերացնել, որ նման օրացույցը որոշվել է վիճակահանության միջոցով։ Ամեն դեպքում, եթե մեզ բարդ մեկնարկ է սպասվում, ապա հեշտ չի լինի նաեւ այն թիմերին, որոնք մեզ հետ են խաղալու»,- Մոյեսի խոսքը մեջբերում է The Telegraph-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի չեմպիոնն ԱՊԼ-ի մեկնարկային հինգ տուրերում կխաղա «Սուոնսիի», «Չելսիի», «Լիվերպուլի», «Քրիստալ Փելեսի» եւ «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում