12:20  ,  13 օգոստոսի, 2013

Հայաստանի հավաքականի՝ Ալբանիա մեկնած ֆուտբոլիստների ցանկը

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Տիրանա, որտեղ օգոտոսի 14-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի թիմի հետ: Թիմը կհանգրվանի «Տիրանա Ինտերնեյշնլ» հյուրանոցում:

Օգոստոսի 13-ին հավաքականը նախախաղային մարզում կանցկացնի Տիրանայի «Քեմալ Սթաֆա» ստադիոնում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ 

Հայաստանի ազգային հավաքականի վերջնական կազմը

Դարպասապահներ․ Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Զոբ Ահան», Իրան)։

Պաշտպաններ. Հրայր Մկոյան («Գանձասար», Հայաստան), Լեւոն Հայրապետյան («Վիձեւ», Լեհաստան), Արթուր Ավագյան («Գանձասար», Հայաստան), Կամո Հովհաննիսյան («Փյունիկ», Հայաստան)։

Կիսապաշտպաններ. Արթուր Եդիգարյան («Կայրաթ», Ղազախստան), Դավիթ Մանոյան («Փյունիկ», Հայաստան), Գեւորգ Ղազարյան («Շախտյոր», Կարագանդա, Ղազախստան), Մարկոս Պիզելի («Կրասնոդար», Ռուսաստան), Արաս Օզբիլիս («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Նորայր Ասլանյան («Վիլլեմ II», Հոլանդիա)։

Հարձակվողներ. Յուրա Մովսիսյան («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Ուրալ», Ռուսաստան)։

Տիրանայում հավաքականին կմիանան Կառլեն Մկրտչյանը եւ Արտյոմ Խաչատուրովը, ինչպես նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Սարգիս Ադամյանը, Աղվան Պապիկյանը եւ Գոռ Մանուկյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում