16:24  ,  10 օգոստոսի, 2013

«Բավարիան» կների Գվարդիոլային տիտղոսների բացակայությունը

Ողբերգություն չի լինի, եթե առաջին մրցաշրջանում Խոսեպ Գվարդիոլան «Բավարիայի» հետ տիտղոս չնվաճի, հայտարարել է մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Մատիաս Զամերը:

«Յուպ Հայնկեսն առաջին մրցաշրջանում «Բավարիայի» հետ տիտղոս չնվաճեց, իսկ Յուպը գերազանց մարզիչ էր: Բայց տիտղոսի համար ժամանակ պահանջվեց: Այժմ բոլորն ասում են, թե Գվարդիոլային ժամանակ պետք չէ հարմարվելու համար: Ես դա բացարձակապես չեմ հասկանում:

Մենք ունենք նոր մարզիչ, որին անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի սովորի խաղացողներին, մարտավարությանը եւ տնօրենների խորհրդին: Նա հրաշագործ չէ: Նա տքնաջան աշխատում է, շատ է զրուցում խաղացողների հետ գերմաներեն:

Գվարդիոլայի վերաբերյալ միշտ աղմուկը շատ է: Բայց այն փաստը, որ նա «Բարսելոնայի» հետ նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները դեռ ոչինչ չի ասում»,- Զամերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Գվարդիոլան արդեն բաց է թողել մեկ տիտղոս՝ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում 2:4 հաշվով պարտվելով Դորտմունդի «Բորուսիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում