09:26  ,  9 օգոստոսի, 2013

Եվրոպայի լիգա. Արզումանյանի «Ակտոբեն» դժվարությամբ դուրս եկավ հաջորդ փուլ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ղազախական «Ակտոբեն» մրցակցի խաղադաշտում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով հաղթեց իսլանդական «Բրեյդաբլիկ» ակումբին: 

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց իսլանդացիների հաղթանակով՝ 1։0։ Առաջին խաղում ղազախական ակումբը հաղթել էր նույն հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին «Ակտոբեի» ֆուտբոլիստները՝ 2։1։

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումյանն «Ակտոբեի» մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան հանդիպում 

«Բրեյդաբլիկ» (Իսլանդիա) – «Ակտոբե» (Ղազախստան)՝ 1:0 (0։1)

11 մետրանոց հարվածաշար՝ 1։2

Ֆինուր Օրի Մայգերսոն, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում