16:42  ,  8 օգոստոսի, 2013

Յուրգեն Կլոպ․ Մխիթարյանը չի մասնակցի առաջիկա հանդիպմանը

Նախամրցաշրջանային հավաքները լավ են անցել, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Գերմանացի մասնագետը նշել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Աուգսբուրգի» հետ առաջիկա հանդիպմանը։

«Նախամրցաշրջանային հավաքները լավ են անցել։ Կփորձենք այս մրցաշրջանում լուծել բոլոր խնդիրները։ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի առաջիկա հանդիպմանը։ Գյունդոգանը մեջքի վնասվածք ունի եւ մարզվում է անհատական ծրագրով։ «Աուգսբուրգին» հաղթելը բարդ խնդիր է։ Մրցակցի ակումբային կառուցվածքը նման է մեծ ակումբների կառուցվածքին»,- Կլոպի խոսքը մեջբերում է գերմանական ակումբի Twitter-ի էջը։ 

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության առաջին տուրի «Աուգսբուրգ» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին, Երեւանի ժամանակով 17։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով