Խորվաթիաի Օսիեկ քաղաքում ավարտված հրաձգության Եվրոպայի առաջնությանը (հրացան եւ ատրճանակ) մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները։ Փոքր տրամաչափի հրացան 50մ տղամարդկանց վարժության նախնական փուլում Հայաստանը ներկայացնող Քրիստիան Լաուերը 614,3 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 44-րդ տեղը եւ դուրս մնացել հետագա պայքարից: Նույն վարժության երիտասարդների պայքարում Հրաչիկ Բաբայանը 605,5 միավորով զբաղեցրել է 58-րդ տեղը:
Փոքր տրամաչափի հրացան 3 դիրքից տղամարդկանց վարժությանը մասնակցում էր 64 մարզիկ, որոնցից Քրիստիան Լաուերը 1143 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 54-րդ հորիզոնականը: Նույն վարժության երիտասարդների պայքարին մասնակցում էր 50 մարզիկ, որոնցից Հրաչիկ Բաբայանը 1137 միավորով զբաղեցրել է 35-րդ տեղը:
Փոքր տրամաչափի ազատ ոճի ատրճանակ 50մ տղամարդկանց վարժությանը մասնակցում էր 49 մարզիկ։ Նորայր Առաքելյանը 543 միավորով զբաղեցրել է 30-րդ տեղը: Նույն վարժության երիտասարդների պայքարին մասնակցում էր 39 մարզիկ։ Զավեն Իգիթյանը 529 միավորով զբաղեցրել է 23-րդ տեղը:
Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր հավաքական թիմի ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ, հաղորդում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում