22:58  ,  15 ապրիլի, 2012

Անգլիայի Գավաթ. «Չելսին»՝ եզրափակիչում

«Չելսին» 5:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին» եւ դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած կիսաեզրափակիչ հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին բացեց «Չելսիի» կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան: Ընդմիջումից անմիջապես հետո Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Մատան կրկնապատկեց «Չելսիի» առավելություն, սակայն րոպեներ անց «Տոտենհեմի»  կիսապաշտպան Գարեթ Բեյլը կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղավերջում «Չելսիի» կիսապաշտպաններ Ռամիրեսը, Ֆրենկ Լեմպարդն ու Ֆլորան Մալուդան եւս երեք գնդակ ուղարկեցին Կարլո Կուդիչինիի պաշտպանած դարպասը: «Չեսլին» վստահ հաղթանակ տարավ եւ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Լիվերպուլի» հետ:

Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 5-ին «Ուեմբլի» ստադիոնում:

Անգլիայի Գավաթ. կիսաերզափակիչ

«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 5:1

Դրոգբա, 43, Մատա, 50, Ռամիրես, 77, Լեմպարդ, 81, Մալուդա, 90 – Բեյլ, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում