11:58  ,  5 օգոստոսի, 2013

Նուրի Շահին. «Բորուսիան» պետք է ավելի արդյունավետ գործի

Արագ տեմպերով շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը՝ խոսելով մրցաշրջանի մեկնարկի կարեւորության մասին։

«Մրցաշրջանի մեկնարկը շատ կարեւոր է։ Ցանկանում եմ խաղալ բոլոր մրցաշարերում։ Ավարտված մրցաշրջանի վերջնամասում թիմը լավ մարզավիճակ էր ձեռք բերել, սակայն մեզ հարկավոր է ավելի արդյունավետ գործել։ «Բորուսիային» հարկավոր է բաց թողնել հնարավորինս քիչ եւ խփել որքան հնարավոր է շատ»,- Շահինի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի կայքը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում գերմանական ակումբը մասնակցեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչին եւ դարձավ Բունդեսլիգայի փոխչեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով