16:33  ,  31 հուլիսի, 2013

Բունդեսլիգայում Հենրիխ Մխիթարյանի նորամուտը կարող է կայանալ օգոստոսի 18-ին

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նորամուտը գերմանական Բունդեսլիգայում կարող է տեղի ունենալ օգոստոսի 18-ին: Այդ օրը Յուրգեն Կլոպի թիմը երկրորդ տուրում կհանդիպի Ֆրանֆուրտի «Այնտրախտի» հետ, հաղորդում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին վնասվածք ստացած 24-ամյա Մխիթարյանն արդեն վերսկսել է մազումները:

Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 10-ին: Ամենայն հավանականությամբ, Մխիթարյանը բաց կթողնի Բունդեսլիգայի առաջին տուրը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով