18:10  ,  14 ապրիլի, 2012

Անգլիայի Գավաթ. «Լիվերպուլը» եզրափակիչում է

«Լիվերպուլը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Էվերտոնին» եւ դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց «Էվերտոնի» խորվաթ հարձակվող Նիկիցա Էլավիչը: 62-րդ րոպեին ուրուգվայցի ռմբարկու Լուիս Սուարեսը խփեց «Լիվերպուլի» պատասխան գնդակը՝ հավասարեցնելով հաշիվը: Հանդիպման ավարտից երեք րոպե առաջ անգլիացի հարձակվող Էնդի Քերոլը եւս մեկ գնդակ ուղարկեց Թիմ Հովարդի պաշտպանած դարպասը՝ հաղթանակ պարգեւելով «Լիվերպուլին»:

Եզրափակիչի մյուս ուղեգիրն ապրիլի 15-ին կվիճարկեն լոնդոնյան երկու ակումբները՝ «Չելսին» ու «Տոտենհեմը»:

Անգլիայի Գավաթ. կիսաերզափակիչ

«Լիվերպուլ» - «Էվերտոն»՝ 2:1

Սուարես, 62, Քերոլ, 87 – Էլավիչ, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս