19:51  ,  24 հուլիսի, 2013

ՖԻՖԱ-ն զղջում է, որ 2022-ի աշխարհի առաջնության անցկացումը տվել է Քաթարին

Մեծագույն սխալ էր 2022-ի աշխարհի առաջնության անցկացումը Քաթարին վստահելը, հայտարարել է ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ Տեո Ցվանցիգերը՝ խոսելով 2022-ին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության հետեւանքների մասին։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերն առաջարկել է մրցաշարն անցկացնել ձմռանը։

«Աշխարհի առաջնության տեղափոխությունը լրջորեն կանդրադառնա եվրոպական առաջնությունների, նույնիսկ՝ սիրողական ֆուտբոլի վրա։ Գերմանական ֆուտբոլի միասնությունը վտանգված է»,- Ցվանցիգերի խոսքը մեջբերում է handelsblatt.com-ը։

Տեո Ցվացինգերը ՖԻՖԱ-ում աշխատում է 2011-ից։ 2004-2012-ը նա գլխավորել է Գերմանիայի ֆուտբոլի միությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով