11:09  ,  20 հուլիսի, 2013

Տաթեւ Աբրահամյանը՝ Չինաստան - ԱՄՆ մրցամարտում

Հուլիսի 19-ին Նինբոյում մեկնարկել է Չինաստանի եւ ԱՄՆ-ի հավաքականների շախմատային  մրցամարտը։ ԱՄՆ-ի հավաքականի կազմում է գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը։ 
Մրցաշարը կավարտվի հուլիսի 27-ին։ Յուրաքանչյուր թիմի կազմում 5-ական տղամարդ եւ կին շախմատիստներ են։

Չինաստան. Վան Յուե, Չժոու Վեյցի, Վեն Յան, Սյու Դեշուն, Լու Շանլեյ, Ցզույ Վենցզյուն, Տան Չժունյի, Դին Իսին, Վան Ցզուե, Գո Ցի։

ԱՄՆ. Ռ. Ռոբսոն, Ս. Շենկլենդ, Գ. Կայդանով. Յու. Շուլման, Ա. Լենդերման, Վ. Նի, Ա. Մելեխինա, Ի. Զենյուկ, Ս.-Ֆ. Ֆոյշոր, Տաթեւ Աբրահամյան։

Առաջին տուրում Չինաստանը հաղթել է 7.5։2։5 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում