18:37  ,  19 հուլիսի, 2013

Յուրգեն Կլոպ. «Բորուսիան» Լեւանդովսկու տունն է

Նա զգում է, որ այստեղ է իր տունը` իր թիմը, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ մեկնաբանելով Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու հայտարարությունը, որի համաձայն՝ ֆուտբոլիստը ստիպված է մնալ թիմում։

«Շատ հանգիստ ենք աշխատում այս իրավիճակում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Լեւանդովսկու պայմանագիրն ավարտվում է 2014-ին։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով