00:50  +04,  19 հուլիսի, 2013

«Մանչեսթեր Սիթին» երկրորդ պարտությունը կրեց Պելեգրինիի գլխավորությամբ

Հարավային Աֆրիկայում շրջագայող անգլիական «Մանչեսթեր Սիթին» հուլիսի 18-ին ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվել է հարավաֆրիկյան «Ամազուլու» թիմին: Մանչեսթերցիներից 26-րդ րոպեին աչքի է ընկել անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլները, ով հավասարեցրել է հաշիվը: Դաշտի տերերը հաղթական գնդակը խփել են 89-րդ րոպեին՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը:

«Մանչեսթեր Սիթին» խաղացել է հետեւյալ մեկնարկային կազմով. Հարթ (Պանտիլիմոն, 46), Ռիչարդս (Սաբալետա, 45), Կոմպանի (Գարսիա, 45), Նաստասիչ (Լեսկոտ, 69), Կոլարով (Բոյատա, 75), Նասրի (Սուարես, 69), Տուրե (Ռոդուել, 45), Միլներ (Ռազակ, 75), Սինկլեր, Ֆերնանդինյո (Բերի, 69), Ջեկո (Նիմելի, 75):

Սա «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ պարտությունն էր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի գլխավորությամբ: Օրեր առաջ մանչեսթերցիները 0:2 հաշվով պարտվել էին հարավաֆրիկյան «Սուպերսպորտ Յունայթեդին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս