16:15  ,  13 ապրիլի, 2012

15-ամյա մարզիկը մահացել է ծնողների աչքի առաջ

Վոլգոգրադում մարզման ժամանակ մահացել է 15-ամյա մոտոցիկլավար Իվան Շչետինկինը։

Պատանի մարզիկը ընկել է մոտոցիկլետից մոտ չորս մետր բարձրությունից։ Շչետինկինը մահացել է ստացած ծանր վնասվածքներից՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, հաղորդում է V1.ru-ն։

Պատահարի ժամանակ մարզումային հրապարակում են եղել Իվանի ծնողները, որոնք ամնիջապես զանգահարել են շտապօգնություն։

Վոլգոգրադի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում