12:13  ,  18 հուլիսի, 2013

Վարազդատ Հարոյան. Խաղալու ենք միայն հաղթանակի համար

Եվրոպայի լիգայի երկրորդ փուլի «Ժալգիրիս» (Լիտվա) - «Փյունիկ» (Հայաստան) հանդիպման նախօրեին Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պատասխանել է լրագրողների հարցերին, հաղորդում է ակումբի կայքը։

«Տեղեկացված ենք «Ժալգիրիսի» մասին։ Գիտենք, որ մրցակիցը հարուստ պատմություն ունի: Երիտասարդ թիմ ենք, սակայն ջանք չենք խնայի հաջորդ փուլ դուրս գալու համար: Հարգում ենք մրցակցին, սակայն տարբերություն չկա` առաջնության խաղ է, թե Եվրոպայի լիգայի. խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթանակի համար: Ինչպես կստացվի, պարզ կլինի խաղից հետո»:

Հիշեցնենք, որ «Ժալգիրիս» (Լիտվա) - «Փյունիկ» (Հայաստան) կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։10-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով