15:08  ,  15 հուլիսի, 2013

Սամի Խեդիրա. «Ռեալը» կսկսի «Բավարիայի» հանդեպ որսը

«Բավարիան» պետք է հասկանա, որ մրցակիցները կցանկանան վերականգնել ուժերի նախկին դասավորությունը, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան։

«Ռեալը» կսկսի «Բավարիայի» հանդեպ որսը։ Մեծ անհանգստություն եմ զգում։ Հպարտ եմ, որ հանդես եմ գալիս «Ռեալում»։ Այստեղ բոլորը պայքարում են տիտղոսների համար։ Վստահ եմ, որ Անչելոտիի օգնությամբ մենք մեկ քայլ առաջ կկատարենք»,- Խեդիրայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում