Ալեքս Ֆերգյուսոնին փոխարինելն անլուծելի խնդիր է, սակայն Դեւդի Մոյեսին կհաջողի դա անել, հայտարարել է Անգլիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը՝ խոսելով Պրեմյեր լիգայի առաջիկա խաղարկության մասին։
«Առաջիկա առաջնությունը հետաքրքրիր կլինի, քանի որ Ժոզե Մոուրինյոն վերադարձել է Լոնդոնի «Չելսի»։ Կարծում եմ, որ հաղթելու է «Մանչեսթեր Յունայթեդը», քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եմ»,- Բեքհեմի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն ամռանը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի», իսկ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ է նշանակվել Դեւիդ Մոյեսը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում