11:48  ,  13 ապրիլի, 2012

Իսինբաեւայի ռեկորդը հաստատվեց

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան (IAAF) հաստատեց ձողացատկի կրկնակի օլիմպիական չեմպիոն Ելենա Իսինբաեւայի ձմեռային ռեկորդը, որը նա սահմանել էր փետրվարի 23-ին Ստոկհոլմում:

Փակ մարզասրահների աշխարհի ռեկորդն այժմ հավասար է 5,01 մետրի:

Իսինբաեւան մեկ սանտիմետր բարելավեց 2009-ին Դոնեցկում սահմանած սեփական ռեկորդը:

Նոր նվաճումը 28-րդ համաշխարհային ռեկորդն է Իսինբաեւայի կարիերայում, հաղորդում է IAAF-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում