12:43  ,  13 հուլիսի, 2013

Ֆիլիպ Լամ. Գյոտցեի տեղափոխությունը տրամաբանական էր

Եթե դու իսկապես մեծ խաղացող ես, ապա դու պատկանում ես Գերմանիայի լավագույն ակումբին՝ «Բավարիային», հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Ֆիլիպ Լամը՝ խոսելով հարձակողական կիսապաշտպան Մարիո Գյոտցեի տեղափոխության մասին։

 «Եթե դու իսկապես մեծ խաղացող ես, ապա դու պատկանում ես Գերմանիայի լավագույն ակումբին՝ «Բավարիային»։ Գյոտցեի տեղափոխությունը տրամաբանական էր։ Եթե հնարավորություն ունես «Բավարիա»  տեղափոխվելու, ապա կօգտագործես այն, հատկապես, եթե երիտասարդ ես։ Երիտասարդ խաղացողներն օգտվում են այդ հնարավորությունից՝ զարգանալու համար»,- Լամի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Գյոտցեն 37 միլիոն եվրոյով Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է «Բավարիա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով