15:50  ,  10 հուլիսի, 2013

Աշոտ Վարդապետյանը` Վիշի Անանդ - Մագնուս Կարլսեն մրցախաղի գլխավոր մրցավար

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին (Հայաստան) նշանակել է աշխարհի չեմպիոնի կոչման Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) մրցախաղի գլխավոր մրցավար:

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը կկայանա 2013-ի նոյեմբերի 6-26-ը Հնդկաստանի Չեննայ քաղաքում, փոխանցում է Armchess.am-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում