13:22  ,  10 հուլիսի, 2013

Գերմանացիները սովորում են ճիշտ արտասանել Հենրիխ Մխիթարյանի ազգանունը

Դորտմունդի «Բորուսիայի» 10 համարը նոր գլխացավանք է գերմանական Բունդեսլիգայի համար։ Գերմանացիները սովորում են ճիշտ արտասանել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ազգանունը, գրում է Bild-ը։

«Բորուսիան» ձեռք է բերել Հ․Մ․-ին։ Ինչպե՞ս արտասանել նրա ազգանունը՝ Միկտարյան, թե Մուխթարյան։ Ոչ ոք չգիտի, թե ինչպես է ճիշտ արտասանվում հայ ֆուտբոլիստի ազգանունը»,- գրում է Bild-ը։

Հիշեցնենք, որ «Բորուսիայում» Հենրիխ Մխիթարյանը հանդես է գալու 10 համարի մարզաշապիկով: Նա 4 տարվա պայմանագիր է կնքել Գերմանիայի 8-ակի չեմպիոնի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով