12:55  ,  9 հուլիսի, 2013

«Բորուսիայի» ղեկավարություն. Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը բարդ էր

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու մասին, հաղորդում է գերմանական ակումբի կայքը։

«Երջանիկ ենք, որ կարողացանք ձեռք բերել ֆանտաստիկ ֆուտբոլիստի՝ հարձակողական կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին», - հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը։

«Բարդ տրանսֆեր էր, սակայն իսկապես ցանկանում էինք ձեռք բերել Հենրիխին։ Այժմ նա մեր խաղացողն է», - ասել է ակումբի գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով