11:29  ,  8 հուլիսի, 2013

Յուրգեն Կլոպ. Լեւանդովսկին «Բավարիա» կտեղափոխվի հաջորդ տարի

Ռոբերտ Լեւանդովսկին եւս մեկ մրցաշրջան կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայում», իսկ հաջորդ ամռանը կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»: Այդ մասին հայտնել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, հաղորդում է Goal.com-ը:

«Կարծում եմ՝ արդեն բոլորին է հասկանալի, որ հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո Ռոբերտ Լեւանդովսկին կտեղափոխվի «Բավարիա»: Մենք պատրաստ էինք ընդառաջ գնալ Ռոբերտի ցանկությանը եւ բաց թողնել նրան, սակայն ոչինչ տեղի չունեցավ, եւ մենք փակեցինք թեման: Այժմ ցանկանում ենք ապացուցել, որ նրա մակարդակի հարձակվողի հետ մենք հաջողակ կլինենք հաջորդ մրցաշրջանում»,- ասել է Կլոպը:

Լեհ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2014թ. ամռանը, եւ Լեւանդովսկին այլ ակումբի բաժին կհասնի անվճար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով