09:28  ,  4 հուլիսի, 2013

Հայաստանում մեկնարկում է Եվրոպայի լիգան

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հուլիսի 4-ին կմեկնարկի որակավորման առաջին փուլը, որին կմասնակցեն հայկական 3 ակումբներ:

Հայաստանը մրցաշարում կներկայացնեն փոխչեմպիոն «Միկան», գավաթակիր «Փյունիկը» եւ բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը»:

Հուլիսի 4-ին «Գանձասարը» Երեւանում կընդունի ղազախական «Ակտոբեի», «Փյունիկն» արտագնա խաղում ուժերը կչափի մակեդոնական «Տետեքսի» հետ, իսկ «Միկան» կհյուրընկալվի Չեռնոգորիան ներկայացնող «Ռուդարին»:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Գանձասար» - «Ակտոբե»՝ 19:00

«Տետեքս» - «Փյունիկ»՝ 19:45

«Ռուդար» - «Միկա»՝ 22:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով