Պրիմերայի 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 4։0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։ Խաղի 44-րդ րոպեին Լիոնել Մեսին գրավեց հյուրերի դարպասը՝ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 39-ի։
Արգենտինացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվեց Իսպանիայի առաջնության մեկ մրցաշրջանի ընթացքում տնային խաղերում խփել 28 գոլ, հաղորդում է Goal.com-ը։
Նախկին ռեկորդը պատկանում էր Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Տելմո Զարային եւ Մադրիդի «Աթլետիկի» ռմբարկու Բալտազարին՝ 27 գոլ։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կրիշտիանու Ռոնալդուն 26 գոլ է խփել «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում