18:05  ,  20 հունիսի, 2013

Իսրայելական անօդաչուն տեսագրել է Նեյմարի գոլը (ֆոտո)

Բրազիլիայի զինված ուժերի ենթակայության տակ գտնվող իսրայելական «Hermes 450» անօդաչու ինքնաթիռը տեսագրել է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի՝ Կոնֆեդերացիաների Գավաթի երկրորդ տուրի շրջանակում կայացած Ճապոնիայի թիմի դարպասը խփած գոլը, գրում է Cursorinfo-ն։

Կոնֆեդերացիաների Գավաթի անվտանգության համակարգի մի մասը կազմող անօդաչուն նկարահանում է անցկացրել Մանե Գարինչայի անվան Բրազիլիայի ազգային ստադիոնի մոտակայքում։ Այդ ընթացքում ստադիոնում անցկացվել է Բրազիլիա – Ճապոնիա (3:0) խաղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում