17:40  ,  16 հունիսի, 2013

Վլադիմիր Պուտինին մեղադրում են 25 հազար դոլարանոց մատանի գողանալու մեջ (ֆոտո)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գողացել է 25 հազար դոլար արժողությամբ մատանի, գրում է The Telegraph-ը:

2005-ին ամերիկյան ֆուտբոլի «Նյու Ինգլենդ Պետրիոտս» թիմի նախագահ Ռոբերտ Կրաֆտը Ռուսաստանում հանդիպել է Վլադիմիր Պուտինին: Հանդիպման ժամանակ Կրաֆտը ցուցադրել է իր 25 հազար դոլար արժողությամբ մատանին: Ռուսաստանի նախագահը փորձել է մատանին՝ այն դնելով գրպանը: Ավելի ուշ Կրաֆտը հայտնել է, որ որպես հարգանքի նշան մատանին նվիրել է Պուտինին: Սակայն հիմա Կրաֆտը հայտարարել է, որ նրան այդ քայլին դիմել ստիպել է Սպիտակ տունը, որպեսզի սկանդալ տեղի չունենա: Անձամբ Ջորջ Բուշը Կրաֆտին խնդրել է չպատմել միջադեպի մասին, իսկ նա այս տարիներին երազել է սպիտակ ոսկուց եւ ադամանդից պատրաստված մատանին վերադարձնելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում