17:43  ,  10 հունիսի, 2013

Հայաստանի հավաքականի ժամանումը Կոպենհագեն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 7-ին Մալթայից կրած 0:1 հաշվով պարտությունից հետո հունիսի 10-ին ժամանեց Կոպենհագեն, որտեղ հունիսի 11-ին Երեւանի ժամանակով 22:15-ին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում կանցկացնի 6-րդ հանդիպումը: Մրցակիցը Դանիայի հավաքականն է, որը B խմբում 5 խաղից հետո վաստակել է 6 միավոր: Հայաստանը 3 միավորով նախավերջին տեղում է: 

NEWS.am Sport-ի թղթակիցները տեսանյութով ներկայացնում են Հայաստանի հավաքականի ժամանումը Կոպենհագեն:

NEWS.am Sport-ը Դանիա - Հայաստան հանդիպման լուսաբանումն իրականացնում է Կոպենհագենից «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:

Վերա Մարտիրոսյան, Պարույր Սինյավսկի՝ Կոպենհագենից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով