20:08  ,  22 մայիսի, 2013

Խայտառակ ելույթից հետո հրաժարական է ներկայացրել Հայաստանի հավաքականի մարզիչը

Ավստրիայի Թուլն քաղաքում կայացած հանդբոլի կանանց Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ խմբում ձախողված ելույթից հետո հրաժարական է ներկայացրել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը, հայտնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի կայքը։

Հայաստանի հավաքականը պարտվել էր Ավստրիայի (8:42), Հոլանդիայի (5:60), Բուլղարիայի (15:45) հավաքականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում