15:22  ,  22 մայիսի, 2013

Հենրիխ Մխիթարյան․ Հետաքրքիր կլիներ, եթե կարողանայի խաղալ եւ 20 տարի հետո

Հետաքրքիր կլիներ, եթե կարողանայի խաղալ եւ 20 տարի հետո, Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական ամսագրի մայիսյան թողարկման մեջ ասել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Շախտյորի» ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն խոսել է տարբեր տասնամյակներում ֆուտբոլի առանձնահատկությունների մասին։ 

«Չեմ կարող պատասխանել, թե 20 տարի առաջ ներկայիս որ թիմը գերիշխող դիրք կունենար։ Այդ ֆուտբոլը իրականում չեմ տեսել։ Այժմ սարքավորումները փոխվել են։ Գուցե, այդ պատճառով էլ թվում է, որ ֆուտբոլն ավելի դինամիկ է դարձել։ Չնայած, հնարավոր է, որ արագություններն իսկապես աճել են։ Հետաքրքիր կլիներ, եթե կարողանայի խաղալ եւ 20 տարի հետո։ Այդ ժամանակ կկարողանայի ձեզ ճիշտ պատասխանել։ Սակայն ֆուտբոլը հետաքրքիր է բոլոր ժամանակներում։ Ֆուտբոլը մնում է ֆուտբոլ, իսկ դա ամենակարեւորն է»,- ասել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ