16:24  ,  14 մայիսի, 2013

Հայ հանդբոլիստուհիները մեկնում են Ավստրիա

Հանդբոլի կանանց Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մայիսի 15-ին կուղեւորվի Ավստրիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Հայաստանի թիմն ընգրկված է 5-րդ խմբում, որտեղ կմրցի Ավստրիայի, Հոլանդիայի եւ Բուլղարիայի հավաքականների հետ (խաղերի օրերն են՝ մայիսի 17, 18 եւ 19):

Հայաստանի հավաքականը լրջորեն է նախապատրստվել: Նոյեմբերից թիմը կանոնավոր մարզումներ է անցկացրել: Բացի այդ, թիմը վերջերս Թբիլիսիում ստուգողական հանդիպումներում մրցել է Վրաստանի 4 լավագույն թիմերի հետ՝ հաղթելով բոլոր խաղերում:

Հավաքականի մարզիչներ Աստղիկ Գյուրջինյանը եւ Անահիտ Հարությունյանը հայտնել են, որ թեեւ մրցակիցներն ուժեղ են, սակայն հանդբոլիստուհիները տրամադրված են լավ խաղ ցուցադրելու եւ պատվով դուրս գալու փորձությունից: Հավաքականի կազմը համալրելու են  նաեւ Ֆրանսիայում բնակվող 3 մարզուհիներ, ովքեր իրենց թիմակիցներին կմիանան մրցավայրում:

Այս տարիքի հայ հանդբոլիստուհիները նորմուտը կնշեն եվրոպական մրցաշարում:

Հայաստանի պատվիրակության կազմում են` Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամներ՝ Աննա Մելքոնյանը (գլխավոր քարտուղար), Հերմինե Դուզյանը (Ֆրանսիա), դարպասապահներ` Սոֆիկ Թորոսյանը, Մարգո Թերզյանը,մարզահրապարակի եւ խաղացողներ` Անի Ասատրյանը, Լուիզա Թուխիկյանը, Մերի Վահանյանը, Լիլիթ Ավագյանը, Անի Գաբրիելյանը, Մարիամ Մուրադյանը, Անահիտ Մուրադյանը, Մարիամ Առաքելյանը, Լուսինե Մխիթարյանը, Արուս Սուքիասյանը, Սաշա Բոյաջյանը (Ֆրանսիա), Լորենա Կորկոտյանը (Ֆրանսիա), փոխանցում է armhandball.am-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English