13:13  ,  11 մայիսի, 2013

Ռուդոլֆ Գրիգորյանը` Ֆրանսիայի չեմպիոն

Ֆրանսիայի մինչեւ 18 տարեկան շախմատիստների չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուդոլֆ Գրիգորյանը: Սեն Պոլ Թրուա Շաթո քաղաքում անցկացված առաջնությունում նա 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ միանձնյա արժանացել է առաջին մրցանակին, հայտնում է Armchess.am-ը:

Գարի Ժիրոյանը հաղթողից հետ մնաց միայն կես միավոր եւ բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշով Գարին 83 մասնակիցների մեջ 4-րդն է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում