17:33  ,  7 մայիսի, 2013

Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյան. Չեմ մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարզիչիս հետ խոսել եմ, եւ նա ասաց, որ բաց եմ թողնելու ձյուդոյի աշխարհի առաջնությունը, հայտարարել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը նվաճած 60 կգ քաշային ձյուդոիստ Արսեն Գալստյանը: Մայիսի 25-26-ը Տյումենում կայանալիք ձյուդոյի «Մասթերս» շարքի միջազգային մրցաշարից առաջ 24-ամյա մարզիկը կիսվել է տպավորություններով:

«Ամեն ինչ նորմալ է: Վերականգնվել եմ վնասվածքներից եւ հիմա գտնվում եմ լավ մարզավիճակում: Պատրաստվում եմ «Մասթերսին», որի մեկնարկին դեռ 20 օր կա: Լոնդոնից հետո ընդմիջումը կարելի է ավարտված համարել: Խաղերից մի քանի ամիս անց մենք վերսկսել ենք մարզումները՝ միշտ գնտվելով պատշաճ մարզավիճակում, սակայն ինչ-որ տեղ խնայում էինք մեզ եւ չէինք մասնակցում մրցաշարերի: Այդ հարցում մենք խորհրդակցում ենք մարզիչների հետ:

Մարզիչիս հետ խոսել եմ, եւ նա ասաց, որ բաց եմ թողնելու աշխարհի առաջնությունը: Տյումենի «Մասթերսից» բացի, ես հանդես կգամ նաեւ Կազանում անցկացվելիք  ուսանողական խաղերում»,- Գալստյանի խոսքը փոխանցում է «Весь спорт»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում