14:29  ,  27 ապրիլի, 2013

Հայաստանը ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում մեդալ չնվաճեց

Հունգարիայում ավարտին մոտեցող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում պայքարից դուրս մնաց Հայաստանի հավաքականի կազմում մասնակից վերջին մարզիկը: 100 կգ քաշային կարգում Հակով Առաքելայնը մեկնարկային գոտեմարտում պարտվեց լատվիացի Եվգենիս Բորոդավկոյին:

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում մեդալ չնվաճեց: Պայքարից դուրս էին մնացել նաեւ Արմեն Նազարյանը, Գոռ Հարությունյանը, Հովհաննես Դավթյանը, Ռաֆայել Դավթյանն ու Մհեր Կարապետյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում