23:49  ,  22 ապրիլի, 2013

Չավի. «Բավարիայի» դեմ մենք կտեսնենք լավագույն Մեսիին

«Բավարիայի» դեմ մենք կտեսնենք լավագույն Լիոնել Մեսիին, ասել է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին, փոխանցում է Marca-ն:

«Ես կարծում եմ, որ «Բավարիայի» դեմ խաղում մենք կտեսնենք լավագույն Լիոնել Մեսիին: Մենք կձգտենք խաղալ մեր ֆուտբոլը՝ գնդակի տեւական վերահսկողությամբ: Շատ կարեւոր կլինի դրսում գոլ խփելը: Մենք պետք է չկրկնենք «Միլանի» դեմ արտագնա խաղի սխալները եւ խաղանք հարձակողական ֆուտբոլ: Մեզ սպասվում է հզոր եւ ուժեղ մրցակից, սակայն մեր խնդիրն է դուրս գալ եզրափակիչ»,- ասել է Չավին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում