21:11  ,  22 ապրիլի, 2013

«Տոտենհեմը» ցանկանում է գնել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

«Բարսելոնայի» կամերունցի կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգն արդեն ամռանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Տոտենհեմ», հաղորդում է Sport.es-ը։ «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ցանկանում է կազմում տեսնել Սոնգին, որը կատալոնական ակումբ էր տեղափոխվել Լոնդոնի «Արսենալից» 19 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում Սոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում եւ խփել է մեկ գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում