20:46  ,  22 ապրիլի, 2013

Էդգար Մանուչարյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 29-րդ տուրում «Ուրալը» նվազագույն հաշվով առավելության է հասել «Բալտիկայի» նկատմամբ՝ 1։0։ Միակ գնդակը 51-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը։

«Ուրալը» 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնով «Տոմն» ունի 56 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում