18:42  ,  22 ապրիլի, 2013

Լուիս Ֆելիպե Սկոլարի. Մեսին հրաշալի է, սակայն Ռոնալդուն ավելի լավն է

Մեսին հրաշալի է, սակայն Ռոնալդուն ավելի լավն է, հայտարարել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին, որը համեմատել է «Բարսելոնայի» եւ «Ռեալի» առաջատարներին, փոխանցում է Marca-ն:

«Մեսին հրաշալի է, սակայն Ռոնալդուն ավելի լավն է: Կրիշտիանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նեյմարն է գերազանց ֆուտբոլ ցուցադրում Ռամալյոյի ղեկավարությամբ «Սանթոսում»: Ես կարծում եմ, որ Նեյմարը շատ բանի կարող է հասնել այդ մասնագետի գլխավորությամբ: Չեմ բացառում, որ նա կտեղափոխվի Եվրոպա, սակայն ես չեմ կարծում, որ դա պարտադիր է նրա հետագա ֆուտբոլային աճի համար»,- ասել է Սկոլարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս