16:35  ,  22 ապրիլի, 2013

Ռոնալդո. Չեմպիոնների լիգայի եզրափակիչում տեսնում եմ «Բարսելոնային» եւ «Ռեալին»

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում տեսնում եմ «Բարսելոնային» եւ «Ռեալին», կիսաեզրափակիչի առաջին հանդիպումներից առաջ հայտարարել է Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն, «Բարսելոնայի» (1996-1997) եւ Մադրիդի «Ռեալի» (2002-2007) նախկին խաղացող Ռոնալդոն, հաղորդում է Marca-ն:

«Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կանխատեսում եմ տեսնել «Բարսելոնային» եւ «Ռեալին»: Ինքս երկրպագելու եմ Արքայական ակումբին: Սակայն պետք է նշեմ, որ երկու գերմանական թիմերն էլ շատ ուժեղ են: «Բավարիային» ես համարում եմ «Ռեալին» եւ «Բարսելոնային» հավասար ակումբ»,- ասել է 36-ամյա Ռոնալդոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով