14:53  ,  22 ապրիլի, 2013

«Ուլիսն» ու «Արարատը» չստացան ՈւԵՖԱ-ի արտոնագիր

ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) նիստի ընթացքում քննության են դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար» եւ «Էրեբունի-Դիլիջան» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին ՈւԵՖԱ-ի արտոնագրերի համար: Այդ արտոնագրերն իրավունք են տալիս մասնակցել 2013-2014թթ. ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի ՈւԵՖԱ-ի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու 8 ակումբներից 6-ին: «Ուլիս» եւ «Արարատ» ֆուտբոլային ակումբների դիմումները մերժվեցին, քանի որ դրանք դիմել էին ՈւԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար, բայց հետագայում մինչեւ սահմանված վերջնաժամկետը ընդհանրապես չէին ներկայացրել ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգով (2012թ. խմբագրություն) պահանջվող ֆինանսական չափանիշին վերաբերող փաստաթղթային փաթեթները, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով