15:16  ,  22 ապրիլի, 2013

Սուբիսարետա. Բժիշկները դեռ հավանություն չեն տվել Մեսիի մասնակցությանը

Բժիշկները դեռ հավանություն չեն տվել Մեսիի մասնակցությանը «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպմանը, հայտարարել է «Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան, փոխանցում է Sport.es-ը:

Արգենտինացին արդեն ապաքինվելլ է աջ ազդրի վնասվածքից:

«Մեսին ձեռք է բերել անհրաժեշտ մարզավիճակ, որպեսզի 90 րոպե խաղա «Բավարիայի» դեմ, սակայն բժիշկները դեռ հավանություն չեն տվել նրա մասնակցությանը: Մեսին թիմի հետ կմեկնի Մյունխեն: Մարզչական շտաբը հույս ունի նրան դուրս բերել խաղադաշտ»,- ասել է Սուբիսարետան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս